This Site requires latest version of Adobe Flash player installed in your browser.
You can download it free from Adobe.com

Ռուսաստանի հայկական հեռուստատեսությունը կսկսի հեռարձակումը համացանցում

Ռուսաստանի հայկական հեռուստատեսությունը (ATVR) շուտով կսկսի հաղորդումների փորձնական թողարկումը համացանցում: Արդեն գործում է պաշտոնական կայքը www.atvr.tv հասցեով:

Քլինթոնը եւ Ռեյդը աջակցում են ցեղասպանության բանաձեւին

RSS
hրտարակման ամսաթիվ` 19 Ապրիլի 2007, 10:13
Քլինթոնը եւ Ռեյդը աջակցում են ցեղասպանության բանաձեւին Սենատորներ Հիլարի Քլինթոնը եւ Հարրի Ռեյդը աջակցում են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին

Սենատոր Հարրի Ռեյդը եւ ԱՄՆ նախագահի թեկնածու, սենատոր Հիլարի Քլինթոնը հանդես են եկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող 106-րդ բանաձեւի աջակցությամբ: Այդ մասին հաղորդում է ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը: ՚Մենք ողջունում ենք երկու ականավոր քաղաքական գործիչների որոշումը Հայոց ցեղասպանության մասին բանաձեւին աջակցելու վերաբերյալ:

Բանաձեւի ընդունման օգտին հանդես եկող սենատորների եւ Ներկայացուցիչների պալատի անդամների թվի աճը պատկերավոր կերպով ցույց է տալիս, որ ցեղասպանության դեմ պայքարին ուղղված գործողությունները մեծ աջակցություն են վայելում ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներումՙ,- հայտարարել է հանձնխմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահի մեկ այլ թեկնածու, սենատոր Բարակ Օբաման հայտարարել էր Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության եւ կարեւորության մասին:


Գովազդ